Սպասարկման հեռախոսահամար:
+374 (77)10-41-48
8132 հոգի արդեն միացել են մեզ
Պատվիրել զանգ Տեխնիկական բաժին Հետադարձ կապ
» Պայմանագիր

    ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

    1. Ընդհանուր դրույթներ և պայմաններ
    1.1. Սույն պայմանները սահմանում են «Պարիտետ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ`Օպերատոր) կողմից լայնաշերտ ինտերնետ հասանելիության և հեռուստածրագրերի ծառայությունների (այսուհետ` Ծառայություն) մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները: 
    1.2. Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային առաջարկ/օֆերտա/, որն ընդունելու /ակցեպտավորելու/ պահից հանդիսանում են Օպերատորի  և Բաժանորդի` /երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ կանվանվեն` Կողմեր/ միջև կնքված` Կողմերի համար պարտադիր ուժ ունեցող պայմանագիր: Օպերատորին ներկայացված համապատասխան դիմումը և/կամ սույն պայմանների կատարմանն ուղղված գործողությունների կատարումը համարվում է սույն օֆերտայի պայմանների ընդունում /ակցեպտավորում/: 
    1.3. Սույն պայմանները դիմումի և Օպերատորի կողմից սահմանված կիրառելի կանոնների, կարգերի և սակագների /գնացուցակի/ հետ միասին կհանդիսանան Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված` Բաժանորդային պայմանագիր /այսուհետ` Պայմանագիր/: Բաժանորդի կողմից ներկայացված դիմումը և Օպերատորի կողմից սահմանված կարգերը և սակագները /գնացուցակը/, համաձայնագրերը, ակտերն ու հավելվածները կազմում են նրա անբաժանելի մասը:
    1.4. Բաժանորդը կարող է սույն հրապարակային օֆերտան ակցեպտավորել նաև էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով բաժանորդագրման կարգը, պայմաններն ու առանձնահատկությունները սահմանվում են առանձին կանոններով, որոնք հրապարակվում են Օպերատորի վեբ կայքում և ներկայացվում Օպերատորի սպասարկման կենտրոններում: 

    2. Սահմանումներ
    2.1. Ծառայություն` Օպերատորի կողմից մատուցվող լայնաշերտ ինտերնետ հասանելության և հեռուստածրագրերի ծառայություններ, որոնց մանրամասն նկարագրությունները հրապարակված են Օպերատորի պաշտոնական վեբ կայքում և/կամ ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոններում: 
    2.2. Ծառայության ակտիվացման օր՝ Սարքավորման տեղադրման, կարգաբերման և օպերատորի ցանցին միացման օր: 
    2.3. Ցանց` հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում նաև անջատող և ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ (սիգնալներ) մալուխով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այդ թվում` շարժական կապի երկրային ցանցով, էլեկտրական էներգիայի գծային համակարգերով այնպես, որ դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար` անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից: 
    2.4. Սարքավորում` Օպերատորի կողմից տրամադրվող և Բաժանորդի մոտ տեղադրվող թվային ընդունիչ սարք /վերջնակետային սարքավորում/, մոդեմ, որով Բաժանորդը նույնականացվում (իդենտիֆիկացվում) է ցանցի մեջ` ստանալով Ծառայություններից օգտվելու համար համապատասխան լիցքավորում կատարելու հնարավորություն, ըստ հավելված(ներ)ի, որոնք համարվում են Պայմանագրի անբաժանելի մասը:
    2.5. Սակագնային պլան/փաթեթ` որոշակի հատկանիշներով օժտված Ծառայություն, որն ընտրում է Բաժանորդը, և որի անվանումը, առանձնահատկությունները, սակագները, մանրամասնությունները և այլ տեղեկությունները ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոններում և հրապարակված են Օպերատորի վեբ կայքում: 
    2.6. Օպերատորի ցանցի հասանելիության տարածք` աշխարհագրական այն կոնկրետ վայրը/տարածքը/, որտեղ տեխնիկապես հասանելի են Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները:
     2.7. Բաժանորդ` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով Օպերատորի ցանցի հասանելիության տարածքում Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար սույն պայմանների պահպանմամբ միացել է Պայմանագրին: 
    2.8. Համաձայնագիր` Պայմանագրի կողմ դառնալու ու Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից լրացված, ստորագրված և Օպերատորին ներկայացված, վերջինիս կողմից սահմանված ձևի գրավոր փաստաթուղթ: 
    2.9. Օպերատորի վեբ կայք` www.armavir.am
    2.10. Անձնական հաշիվ` բիլինգային համակարգում վարվող անալիտիկ հաշիվ, որն օգտագործվում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունների ծավալների և դրանց դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար: 

    3. Ծառայությունների մատուցման կարգը
    3.1. Դիմումն ընդունելուց հետո, եթե Բաժանորդի կողմից պահպանվել են սույն պայմանագրի բոլոր պահանջները, Բաժանորդի տարածքում, Օպերատորի մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրվում և կարգաբերվում է Սարքավորումը և միացվում Օպերատորի ցանցին` Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները պատշաճ կերպով ստանալու համար: 
    3.2. Ծառայությունների ցանկը, Սակագնային Պլանները/Փաթեթները/ ընտրվում են Բաժանորդի կողմից և Բաժանորդն իրավունք ունի Օպերատորի կողմից սահմանված կարգին համապատասխան փոփոխելու դրանք` ստորագրելով համապատասխան դիմումը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: 
    3.3. Սակագնային պլանի/փաթեթի փոփոխություն կարող է Բաժանորդի կողմից կատարվել նաև վճարումների միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Օպերատորի և Բաժանորդի համաձայնությամբ: 
    3.4. Օպերատորի կողմից մատուցվող բոլոր Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ առանձնահատկությունները, բնույթը, նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառվող սակագները և զեղչային առաջարկները մանրամասնորեն ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոններում և Օպերատորի վեբ կայքում: 
    3.5. Այլ բան սահմանված չլինելու դեպքում Ծառայությունները մատուցվում են շուրջօրյա, առանց ընդհատումների: 
    3.6. Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ Բաժանորդը սույնով ընդունում է, որ Ծառայությունների մատուցումը և դրանց  որակը կախված է ոչ միայն Օպերատորից, այլ նաև Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում այլ օպերատորների ցանցերի աշխատանքներից: 
    3.7. Եթե Բաժանորդն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այնպիսի սերտիֆիկացված Սարք, որով ըստ Օպերատորի մասնագետների հնարավոր կլինի օգտվել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա Օպերատորը կարող է Բաժանորդի ցանկությամբ, համապատասխան ցանցային միացումներն ապահովելով, վերջինիս մատուցել սույն պայմանագրով նախատեսված Ծառայությունները: 
    3.8. Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և Օպերատորին տրված լիցենզիաներին համապատասխան: 
    3.9. Մատուցվող Ծառայությունների որակը և ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` Պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն: 
    3.10. Մատուցվող Ծառայությունների արագությունը կարող է տատանվել, ինչը պայմանավորված է տեխնիկական աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ: 
    3.11. Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների ժամանակ, որոնց մասին, հնարավորության դեպքում, Օպերատորը պետք է նախօրոք տեղեկացնի Բաժանորդին: 
    3.12. Այլ բան սահմանված չլինելու դեպքում համարվում է, որ Բաժանորդը համաձայն է ստանալ գովազդ` Օպերատորի ցանցի միջոցով: Հրաժարվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Օպերատորին: 
    3.13. Սույն պայմանագիրը և որոշ այլ փաստաթղթեր, որոնց Բաժանորդը կարող է ծանոթանալ և ձեռք բերել Օպերատորի վեբ կայքից, Բաժանորդի կողմից չպահանջելու դեպքում թղթային տարբերակով վերջինիս չեն տրամադրվում: 

    4. Պահանջվող փաստաթղթեր
    4.1. Բաժանորդագրման Դիմում լրացնելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը, որը վավերական է և ուժի մեջ է, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի պետական գրանցման վկայական: 
    4.2. Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ ցանկը փոփոխելու, ժամանակավոր կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում անձը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, անհրաժեշտության դեպքում՝ սահմանված կարգով տրված լիազորագիր: 
    4.3. Օպերատորին ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը պետք է պարունակի համապատասխան անձի լուսանկարը: 
    4.4. Իրեն մատուցվող Ծառայությունների վերծանումներն ստանալու համար Բաժանորդը պետք է ներկայացնի իր անձնագիրը, իսկ եթե վերջինս լիազորել է այլ անձի, ապա լիազորված անձը պետք է ներկայացնի նոտարական հաստատմամբ կամ իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ Բաժանորդի կողմից իրեն տրված լիազորագիր և իր անձնագիրը: 
    4.5. Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում, Բաժանորդը պարտավոր է 30/երեսուն/ օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել նոր տվյալները հավաստող փաստաթուղթը:
     4.6. Անհրաժեշտություն առաջանալու դեպքում Բաժանորդը և/կամ նրա լիազորված անձը պետք է ներկայացնի նաև Օպերատորի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր: 

    5. Սարքի օգտագործումը, պահպանումը
    5.1. Սարքավորումը, մալուխը և դրանց պատկանելիքներն ու մասերը հանձնվում են Բաժանորդին Կողմերի միջև կազմված կատարողական ակտով և ետ են վերցվում նրանից վերադարձի ակտով, որոնք կազմում են Պայմանագրի անբաժանելի մասը:
    5.2. Բացառությամբ Պայմանագրի 3.7. կետում նախատեսված դեպքի` Օպերատորի կողմից տրամադրվող Սարքավորումը, մալուխը, ինչպես նաև դրա պատկանելիքներն ու մասերը և/կամ դրանց վրա Օպերատորի կողմից կատարված ցանկացած փոփոխություն կամ վերանորոգում, համարվում է Օպերատորի սեփականությունը և Բաժանորդը չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ, եթե այլ բան գրավոր ձևով համաձայնեցված չէ Կողմերի միջև:
    5.3. Սարքավորման սխալ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Սարքավորումն ընդունելուց և կատարողական ակտն ստորագրելուց հետո: 
    5.4. Սարքի կորստի կամ հափշտակության դեպքում Բաժանորդը պարտավորվում է դրա մասին, ոչ ուշ քան 7 (յոթ) օրվա ընթացքում զգուշացնել Օպերատորին այդ մասին` գրավոր նամակի տեսքով, ինչպես նաև վճարել սույն Պայմանագրի 9.2. կետով նախատեսված տուգանքները: 
    5.5. Նոր Սարքավորման տրամադրումը բաժանորդագրումից հետո տրամադրված Սարքավորման կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում հնարավոր է` Բաժանորդի կողմից Սարքավորման դիմաց փոխհատուցելուց հետո: 
    5.6. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդին տրամադրված Սարքավորումն անվճար փոխարինել նորով, եթե Օպերատորի կողմից այն ճանաչվել է արտադրական թերություն ունեցող: 
    5.7. Օպերատորի կողմից Սարքավորումը վերադարձնելու պահանջը ստանալու պահից (նույնիսկ Սարքավորման ժամանակավոր վերադարձման դեպքում) Բաժանորդը պարտավորվում է այլևս չօգտագործել Սարքավորումը և այն հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնել Օպերատորին: 

    6. Սակագները և վճարման կարգը
    6.1. Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային Պլանի/Փաթեթի/ համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակված են Օպերատորի վեբ կայքում և ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոններում: 
    6.2. Սահմանված սակագները կարող են Օպերատորի կողմից միակողմանիորեն փոփոխվել` Պայմանագրի 13.2 կետով սահմանված կարգով: Օպերատորը սակագների փոփոխության մասին Բաժանորդներին տեղեկացնում է ոչ ուշ, քան նոր  սակագների ներդրումից 30 /երեսուն/ օր առաջ, բացառությամբ սակագների նվազեցման դեպքերի: Սակագների նվազեցման դեպքերում Օպերատորը պարտավոր է Բաժանորդներին տեղեկացնել ոչ ուշ, քան այն կիրառելու օրվանից երեք օր առաջ: 
    6.3. Բաժանորդի կողմից Պայմանագրի հավելված(ներ)ով սահմանված Ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են կանխավճարային սկզբունքով. առաջին ամսվա դիմաց վճարումը կատարվում է Ծառայությունների ակտիվացման օրը, իսկ հաջորդող յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև Ծառայությունների ակտիվացման ամսաթվին համապատասխանող յուրաքանչյուր ամսվա նույն օրը: 
    6.4. Ապաակտիվացված Ծառայությունները վերաակտիվացվելու դեպքում Բաժանորդի կողմից Պայմանագրի հավելված(ներ)ով սահմանված Ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են մինչև Ծառայությունների վերաակտիվացման ամսաթվին համապատասխանող յուրաքանչյուր ամսվա նույն օրը: 
    6.5. Առանձին դեպքերում Օպերատորը կարող է փոփոխության ենթարկել Բաժանորդների կողմից Ծառայությունների դիմաց վճարումների կարգը, ժամկետները և եղանակը: 
    6.6. Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ, վճարումներ կատարելու մասով, համարվում է Բաժանորդի կողմից պատշաճ կերպով լիազորված և վերջինիս անունից գործող: 
    6.7. Որևէ վճարում սույն պայմանագրով սահմանված ժամկետից Բաժանորդի կողմից ուշացվելու դեպքում, Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ ու առանց Բաժանորդին նախօրոք ծանուցման միակողմանի կասեցնել մատուցվող Ծառայությունները, ինչպես նաև ապամոնտաժել իր Սարքավորումները: Օպերատորը կարող է գանձել վճար` կասեցված Ծառայությունները վերաակտիվացնելու կամ ապամոնտաժված Սարքավորումը կրկին տեղադրելու և Օպերատորի ցանցին վերամիացնելու համար: 
    6.8. Սույնով Բաժանորդը տալիս է նաև իր համաձայնությունը Օպերատորին` ուղղումներ կատարելու սխալ վճարումներում, ներառյալ` սխալ վճարման փոխանցումը Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը: 
    6.9. Բաժանորդի անունից իր մեղքով սխալ հաշվեհամարին կատարված ցանկացած վճարում ենթակա է ուղղման Օպերատորի կողմից հնարավոր սեղմ ժամկետում, և Օպերատորը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով Բաժանորդի կրած վնասների համար: 
    6.10. Սակագնային պլանի համար սահմանված վճարից բացի, հեռուստատեսային առանձին ծառայությունների, այդ թվում՝ տեսավարձույթի դեպքում Բաժանորդից կարող են գանձվել հավելյալ վճարներ` Օպերատորի վեբ կայքում տեղադրված և/կամ Օպերատորի սպասարկման գրասենյակներում ներկայացված պայմաններին և սակագներին համապատասխան: 

    7. Օպերատորի իրավունքներն ու պարտականությունները
    7.1. Օպերատորը պարտավոր է՝ 
    7.1.1. Բաժանորդին տրամադրվող Ծառայություն(ներ)ն ակտիվացնել սույն Պայմանագիրը կնքելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում` հաշվի առնելով առկա տեխնիկական հնարավորությունները: 
    7.1.2. Սույն Պայմանագրով Ծառայությունների մատուցումն ապահովելու համար Բաժանորդին կատարողական ակտի հիման վրա օգտագործման իրավունքով հատկացնել անհրաժեշտ Սարքավորումները (թյուներ, մոդեմ,  WiFi սարք,   դրանց պատկանելիքները և այլն), որոնք Ծառայությունների մատուցման դադարեցման դեպքում, անկախ դադարեցման պատճառներից, ենթակա են վերադարձման: Բաժանորդի ցանկությամբ և Օպերատորի համաձայնությամբ, Ծառայությունը կարող է մատուցվել Բաժանորդին պատկանող այլ սարքավորումների միջոցով, եթե դրանք համատեղելի են Օպերատորի ցանցի հետ, 
    7.1.3. Բաժանորդին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն` Օպերատորի ցանցի հասանելիության, Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային Պլանով/Փաթեթով/ նախատեսված Ծառայությունների առանձնահատկությունների, հատկանիշների, Ծառայությունների մատուցման պայմանների և Անձնական հաշվի մնացորդի մասին: 
    7.1.4. Առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու Բաժանորդի հնարավորությունը: 
    7.1.6. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու համար իր կողմից մատուցվող Ծառայությունների պատշաճ որակը: 
    7.1.7. Հասանելի դարձնել Պայմանագրի շրջանակներում մատուցվող Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, կանոններն ու պայմանները: 
    7.2. Օպերատորն իրավունք ունի` 
    7.2.1. Պայմանագրի կնքման օրվանից մեկ ամսվա ընթացքում միակողմանի հրաժարվել պայմանագրի կատարումից, եթե այն տեխնիկապես հնարավոր չէ: 
    7.2.1. Պայմանագրով սահմանված կարգով ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները, դրանց մատուցման պայմանները, կանոնները և սակագները: 
    7.2.2. Բացառիկ դեպքերում սահմանափակել կամ ընդհատել Ծառայությունների մատուցումը տեխնիկական սպասարկման, պրոֆիլակտիկ աշխատանքների կամ տեխնիկական խոչընդոտների ժամանակ ոչ ավել, քան 48 (քառասունութ) ժամ տևողությամբ, որոնց մասին Օպերատորը հնարավորության դեպքում ծանուցում է Բաժանորդին: 
    7.2.3. Միակողմանի կարգով հրաժարվել Պայմանագիրը կատարելուց, եթե Բաժանորդը չի վճարում Ծառայությունների համար ավելի, քան երկամսյա ժամկետում` ապամոնտաժելով Սարքավորումները և մալուխը: Բոլոր Սարքավորումները պատշաճ կերպով Օպերատորին հանձնելուց հետո պայմանագիրը կհամարվի լուծված: 
    7.3. Բաժանորդի իրավունքներն ու պարտականությունները
    7.3.1. Բաժանորդը պարտավոր է` 
    7.3.2. Ծառայություններից օգտվել ՀՀ օրենսդրությանը, Պայմանագրին և Օպերատորի կողմից հրապարակված այլ կանոններին ու չափանիշներին համապատասխան՝ առանց խախտելու և վնասելու երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը: 
    7.3.3. Ծառայությունների դիմաց վճարումները կատարել ժամանակին և պատշաճ կարգով` անկախ վճարման եղանակից: 
    7.3.4. Ապահովել Օպերատորի աշխատակիցների մուտքը իր տարածք` Սարքավորումների միացման և դրանց սպասարկման պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացնելու համար: 
    7.3.5. Օգտագործման իրավունքով իրեն տրամադրված վերջնական Սարքավորումները չտեղափոխել առանց Օպերատորի թույլտվության և օգտագործել այն բացառապես այն հասցեում, որտեղ տեղադրվել և կարգաբերվել են Օպերատորի մասնագետի կողմից, ինչպես նաև չվնասել սարքավորումների վրա փակցված պաշտպանիչ թաղանթը: 
    7.3.6. Անձամբ օգտվել Ծառայություններից: Առանց Օպերատորի գրավոր համաձայնության Բաժանորդն իրավունք չունի երրորդ անձանց ամբողջությամբ կամ մասնակիորեն, վճարովի կամ անհատույց փոխանցել Պայմանագրով իր կողմից ստանձնած իրավունքները և պարտականությունները: 
    7.3.7. Չօգտագործել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները առևտրային, գովազդային բնույթի, այդ թվում` լայնաշերտ ինտերնետ հասանելության և հեռուստածրագրերի ծառայություններ մատուցելու համար: 
    7.3.8. Օպերատորի կողմից իրեն տրամադրված Սարքավորումը պահպանել պատշաճ և սարքին վիճակում, դրան վերաբերվել խնամքով, զերծ մնալ դրա ոչ պատշաճ օգտագործումից: 
    7.3.9. Ծառայությունների մատուցումը դադարեցնելու դեպքում, անկախ դադարեցման պատճառներից, Սարքավորումը, ինչպես նաև դրան պատկանելիքներն ու մասերը 7/յոթ/ օրյա կամ Օպերատորի համար ընդունելի այլ ժամկետում վերադարձնել Օպերատորին սարքին վիճակում` հաշվի առնելով դրան բնական մաշվածությունը: 
    7.3.10. Ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել ամսական հաշիվներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին Ծառայությունների մատուցման համապատասխան ամսվա ավարտից հետո` 45/քառասունհինգ/ օրվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում նման անհամապատասխանության մասին չհայտնելու դեպքում, հաշիվը համարվում է Բաժանորդի կողմից անվերապահորեն ընդունված, և Բաժանորդը չի կարող այլևս վիճարկել կամ առարկություններ ներկայացնել Օպերատորի կողմից Բաժանորդին ներկայացված հաշվի վերաբերյալ: 
    7.3.11. Փոխհատուցել իր կողմից Սարքավորումների անբարեխիղճ պահպանման, ոչ լիազորված վերանորոգման կամ այլ կերպ վնասելու հետևանքով Օպերատորին հասցված բոլոր վնասները: 
    7.4. Բաժանորդն իրավունք ունի` 
    7.4.1. Օպերատորի կողմից սահմանված կարգին համապատասխան փոփոխել իրեն մատուցվող Ծառայությունների ցանկը և Սակագնային պլանները/փաթեթները/, եթե այլ համաձայնություն գրավոր կերպով ձեռք չի բերվել Կողմերի միջև: 
    7.4.2. Միակողմանի կարգով հրաժարվել Պայմանագրից` այդ մասին առնվազն 7 (յոթ) աշխատանքային օր առաջ կամ Օպերատորի համար ընդունելի այլ ժամկետում գրավոր ծանուցելով Օպերատորին, մարելով Օպերատորի հանդեպ բոլոր պարտքերը և վերջինիս հնարավորություն ընձեռելով ապամոնտաժելու Սարքավորումները, եթե այլ բան համաձայնեցված չէ Կողմերի միջև: 
    7.5. Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված(ներ)ում նշված մատուցվող Ծառայությունների հասցե/ների փոփոխության դեպքում առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ այդ մասին ծանուցել Օպերատորին: 

    8. Ծառայությունների սահմանափակումը, կասեցումը, դադարեցումը և վերաակտիվացումը
    8.1. Օպերատորն իրավունք ունի կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Բաժանորդին մատուցվող Ծառայությունները` առանց այդ մասին վերջինիս նախնական ծանուցման, եթե Բաժանորդը` 
    8.1.1. սահմանված ժամկետում չի վճարել իրեն մատուցված Ծառայությունների համար, 
    8.1.2. օգտագործել է չսերտիֆիկացված և/կամ Օպերատորի Ցանցի հետ անհամատեղելի կամ Օպերատորի Ցանցի պատշաճ աշխատանքին խոչընդոտող սարք, 
    8.1.3. խախտել է Պայմանագրի պայմանները կամ գործող օրենսդրության պահանջները, 
    8.1.4. ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական տեղեկություն և/կամ փաստաթղթեր է ներկայացրել Օպերատորին, 
    8.1.5. Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները ոչ պատշաճ/ոչ բարեխիղճ/ է կատարել, 
    8.1.6. Սարքավորում(ներ)ի կորստի կամ հափշտակության դեպքում, 
    8.1.7. երրորդ կողմի պատճառով առաջացած ազդանշանների ուշացումների, դադարեցումների կամ կապի խզման դեպքում: 
    8.2. Բաժանորդն իրավունք ունի կասեցնել մատուցվող Ծառայությունները` Օպերատորին ներկայացնելով համապատասխան դիմում, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև: Ծառայությունների ժամանակավոր կասեցման ժամկետը լրանալուց հետո Ծառայությունների մատուցումը մեխանիկորեն վերսկսվում է` առանց նախնական ծանուցման: 
    8.3. Պայմանագրի շրջանակներում Ծառայությունների կասեցման ժամկետների գումարային տևողությունը չի կարող գերազանցել 60 (վաթսուն) օրը: 
    8.4. Ծառայությունների մատուցման կասեցման, սահմանափակման կամ դադարեցման դեպքում վերաակտիվացում և/կամ վերամիացում կարող է կատարվել Օպերատորի նկատմամբ ունեցած տույժերը, վերաակտիվացման համար գանձվող վճարը, եթե այդպիսիք հաշվարկվել են և Օպերատորի կողմից կատարված աշխատանքների դիմաց վճարներն ու այլ փաստացի կատարված ծախսերը Բաժանորդի կողմից վճարվելու դեպքում: 
    8.5. Բաժանորդի կողմից Ծառայությունների մատուցման համար վճարված գումարը վերահաշվարկի և վերադարձման ենթակա չէ, եթե այլ համաձայնություն գրավոր կերպով ձեռք չի բերվել Կողմերի միջև: 

    9. Կողմերի պատասխանատվությունը
    9.1. Օրենքի թույլատրելի սահմաններում Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: Ցանկացած պարագայում Օպերատորի պատասխանատվությունը Բաժանորդի մասով չի կարող գերազանցել վերջինիս մատուցվող Ծառայությունների դիմաց տվյալ ամսվա համար գանձվող ամսական գումարը: Ընդ որում` ամսական թույլատրելի 48 (քառասունութ) ժամից ավել անընդմեջ խափանումների դեպքում Բաժանորդն իրավունք ունի Օպերատորից պահանջել չմատուցված Ծառայությունների համապատասխան օրերի քանակով մատուցել Ծառայություններ: 
    9.2. Եթե բաժանորդը խուսափում է և սույն պայմանագրով նախատեսված 7 (յոթ) օրյա ժամկետում սարքավորումները, մալուխը, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը չի վերադարձնում Օպերատորին, ապա սարքավորումները համարվում են կորցված և Օպերատորն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու ներքոհիշյալ տուգանքները՝ 
    • HD Թյուների համար` 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, 
    • Հեռակառավարման վահանակի համար` 2 000 (երկու հազար) ՀՀ դրամ, 
    • WiFi Մոդեմի համար` 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ: 
    • WiFi երթուղիչի համար` 12000(տասներկու հազար) ՀՀ դրամ:
    9.3. Պայմանագրի 9.2 կետով նախատեսված յոթօրյա ժամկետում Սարքավորումը չվերադարձնելու դեպքում` Օպերատորն իրավասու է Բաժանորդից պահանջել յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարելու տույժ` 1.000 (հազար) ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավել, քան 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ: 
    9.4. Օպերատորը պատասխանատվություն չի կրում. 
    9.4.1. դժբախտ պատահարի կամ իր գործընկերների /այդ թվում` օտարերկրյա/ կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող Ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների մեջ կատարված փոփոխությունների համար, 
    9.4.2. Բաժանորդին պատկանող համակարգչի/ների կամ այլ Սարքավորման/ումների անսարքության պատճառով Ծառայությունների պատշաճ չընդունման կամ ընդհատման համար, 
    9.4.3. աշխատանքների, մասնավորապես` ընթացիկ, Ցանցի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար, եթե դրանք չեն գերազանցում ամսական 48 (քառասունութ) ժամը: 
    9.5. Օպերատորը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր Ցանցով տեղափոխվող տեղեկատվության նկատմամբ և պատասխանատու չէ Բաժանորդի կողմից ստացված տեղեկատվության և բովանդակության ճշտության համար: Օպերատորի Ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկատվություն կամ բովանդակություն օգտագործվում է Բաժանորդի ռիսկով և պատասխանատվությամբ: 
    9.6. Օպերատորը պատասխանատվություն չի կրում SPAM-ի, հակերային գործունեության, վիրուսների փոխանցման, վնասակար այլ տարրերի տարածման և դրանց հետևանքով Բաժանորդին պատճառված վնասների համար: 
    9.7. Բաժանորդը պատասխանատու է Սարքավորումներն օգտագործելու համար իրեն փոխանցված կամ Սարքավորմներին միացված սարքերի, մալուխների, լարերի կամ այլ պարագաների համար, իսկ դրանց փչացման, սխալ օգտագործման, կորստի, վնասվածքի կամ հափշտակության դեպքում պարտավոր է Օպերատորին փոխհատուցել դրանց դիմաց: Սարքավորումների փոխհատուցման չափը սահմանվում է Պայմանագրի 9.2. կետով: 9.8. Բաժանորդն իրավունք չունի այլ անձի օտարել կամ փոխանցել Պայմանագրով ստանձնած իր իրավունքներն ու պարտականությունները: Բաժանորդն է Օպերատորի համար հանդիսանում միակ պատասխանատուն` Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, վճարումները ժամանակին չվճարելու, ինչպես նաև Օպերատորին պատճառված իրական վնասի համար: 
    9.9. Օպերատորը պարտավոր չէ 6 /վեց/ ամսից ավելի պահպանել մատուցված Ծառայությունների մասին տեղեկությունները: 
    9.10. Օպերատորը պատասխանատվություն չի կրում վճարումներն ընդունող միջնորդի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար: 
    9.11. Բաժանորդն ընդունում է Օպերատորի կողմից Ծառայությունների կասեցումը կամ դադարեցումը նույնիսկ առանց նախազգուշացման` ցանցի խափանման կամ երրորդ անձի կողմից` Օպերատորին մատուցվող ծառայության անսպասելի դադարեցման դեպքում: 
    9.12. Բաժանորդը պատասխանատվություն է կրում՝ Oպերատորի կողմից իրեն մատուցվող Ծառայությունները երրորդ անձի կողմից ցանկացած կերպ օգտագործելու համար:
    9.13. Ծառայության մատուցումը դադարեցնելը Կողմերին չի ազատում միմյանց նկատմամբ Պայմանագրի գործողության ընթացքում առաջացած պարտավորությունների կատարումից: 

    10. Պայմանագրի գործողության ժամկետը
    10.1. Այլ բան սահմանված չլինելու դեպքում Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: 

    11. Անհաղթահարելի ուժի ազդեցություն /ֆորս- մաժոր/
    11.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն 6 Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են էլեկտրոնային հաղորդակցության և թվային համակարգերի ենթակառուցվածքների աշխատանքի խափանումը և (կամ) երրորդ անձանց կողմից Օպերատորին մատուցվող Ծառայությունների ընդհատումը, երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ 
    11.2. Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես գրավոր ծանուցելով մյուս Կողմին։ 

    12. Գաղտնիություն և անվտանգություն
    12.1. Օպերատորը պարտավորվում է գաղտնի պահել Բաժանորդի մասին տվյալները, նրան մատուցված ծառայությունների տեսակի, ծավալի, վայրի, ժամանակի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է Օպերատորի իրավունքների պաշտպանության համար: 
    12.2. Բաժանորդին կամ վերջինիս անունից նոտարական կարգով հաստատված լիազորագրի հիման վրա հանդես եկող լիազորված անձին այդ տեղեկությունները կարող են տրամադրվել միայն նրանց կողմից տրված դիմումի հիման վրա, որի համար Օպերատորի կողմից կարող է գանձվել առանձին վճար: 
    12.3. Բաժանորդի կողմից ուղարկված և ստացված ողջ տեղեկությունը մասնավոր է և գաղտնի, այն ենթակա չէ հրապարակման` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 

    13. Պայմանագրի պայմանների փոփոխման և վեճերի լուծման կարգ
    13.1. Օպերատորն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ/օֆերտա/ սույն պայմանագրի պայմանները, այդ թվում կիրառվող Ծառայությունները, Սակագնային Պլանները/Փաթեթները/, սակագները և վճարման կանոնները փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 30 /երեսուն/ օր առաջ Օպերատորի վեբ կայքում հրապարակելու և բաժանորդների սպասարկման կենտրոններում ներկայացնելու միջոցով և/կամ ՀՀ-ում 3000/երեք հազար/ տպաքանակ ունեցող առնվազն մեկ թերթում հրապարակային հայտարարություն տպելու միջոցով և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Բաժանորդներին: 
    13.2. Սույն պայմանագրի 13.1. կետի համաձայն առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում, Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով հրաժարվել մատուցվող ծառայություններից` մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր տեղեկացնելով Օպերատորին: Եթե Բաժանորդի կողմից այդպիսի գրավոր դիմում չի ներկայացվում Օպերատորին, և Բաժանորդը շարունակում է օգտվել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի համաձայնեցված Բաժանորդի հետ և վերջինիս կողմից գործողությամբ ընդունված/ակցեպտավորված/: 
    13.3. Պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան: Սույն պայմանագրով չկարգավորված կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են Օպերատորի հրապարակած հատուկ դրույթներով, կանոններով և/կամ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: 
    13.4. Սույն պայմանագրի շրջանակներում կողմերի միջև կարող են սահմանվել լրացուցիչ այլ պայմաններ: 
    13.5. Սույն պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ: 
    13.6. Սույն պայմանագրի կատարման կամ մեկնաբանման հետ ծագած բոլոր վեճերը Կողմերի միջև պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերն ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ իրավասու դատարանի միջոցով: 
    13.7. Սույն պայմանագիրը կնքվում է  հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել /այդ թվում նաև սակագները, կանոնները և հավելյալ ծառայությունների համար գնացուցակը/ նաև այլ լեզուներով, սակայն հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում կգերակայի հայերեն տարբերակը: