Սպասարկման հեռախոսահամար:
+374 (77)10-41-48
8132 հոգի արդեն միացել են մեզ
Պատվիրել զանգ Տեխնիկական բաժին Հետադարձ կապ
» » » Ամենաշատ և ամենաքիչ ռադիոակտիվ բջջային 5 հեռախոսները

    Ամենաշատ և ամենաքիչ ռադիոակտիվ բջջային 5 հեռախոսները

        Բջջային հեռախոսներն առողջական խնդիրներ առաջացնու՞մ են, թե՝ ոչ: Շատ գիտնականներ ու բժիշկներ պնդում են, որ՝ այո, և ընդհուպ մինչև քաղցքեղ, իսկ բջջային հեռախոսներ արտադրող ընկերություններն անում են ամեն ինչ հակառակն ապացուցելու համար: Այնուամենայնիվ, փաստ է, որ որոշ հեռախոսներ շատ ռադիոակտիվ են: Աշխարհի մի շարք երկրներում անգամ գոյություն ունի դրանց վաճառքն արգելող հատուկ օրենք, ըստ որի՝ հեռախոսի վաճառքով զբաղվող առևտրի ցանցերը պարտավոր են նշել յուրաքանչյուր հեռախոսի կլանման տեսակարար գործակիցը (ԿՏԳ): Հեռախոսի կլանման տեսակարար գործակիցը ռադիոհաճախականության էներգիայի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակն է: ԱՄՆ-ում բջջային հեռախոսների և սմարթֆոնների կլանման տեսակարար գործակիցը պետք է կազմի առավելագույնը 1.6 վտ/կ, իսկ Եվրոպայում՝ առավելագույնը 2 վտ/կգ: Որքան ավելի ցածր է հեռախոսի կլանման տեսակարար գործակիցը, այնքան ավելի ցածր է դրա ճառագայթման մակարդակը: Մի շարք գործոններ են ազդում հեռախոսից արձակվող էներգիայի չափի, հետևաբար նաև ճառագայթման մակարդակի վրա: Այդ գործոններից են՝ հեռախոսի ալեհավաքի և հեռախոսն օգտագործողի միջև առկա հեռավորությունը. հեռավորությունը ամենամոտ բազային կայանից. բջջային հեռախոսի որակը. հեռախոսագծերի զբաղվածության աստիճանը տվյալ ժամանակահատվածում: Եթե մտահոգվում եք, որ ճառագայթման բարձր մակարդակը կարող է վնաս հասցնել Ձեր առողջությանը, գնեք այնպիսի բջջային հեռախոս, որի կլանման տեսակարար գործակիցը ցածր է: Իսկ ինչպե՞ս պարզել բջջային հեռախոսների կլանման տեսակարար գործակիցը: Մենք կօգնենք Ձեզ այդ հարցում: Մենք կազմել ենք համեմատաբար բարձր ու ցածր ԿՏԳ-ով սմարթֆոնների ցուցակ: Անպայման աչքի անցկացրեք այս ցուցակը, նախքան կուղևորվեք հեռախոս գնելու: Ամենաքիչ ռադիոակտիվ հեռախոսներ
     
    1 Samsung Galaxy Note II
       Երկարադիմացկուն մարտկոցով այս ֆաբլետի դիսփլեյը մոտ 14 սմ է: Կից գրիչի կատարելագործված հատկություններն էլ ավելի գրավիչ են դարձնում այս լայնէկրան հեռախոսը:
    ԿՏԳ = 0.42
    Վարկանիշ = 3.5
     
    2 Samsung Galaxy S III
       Samsung Galaxy S III-ն առանձնանում է բարակությամբ և հարմարավետ դիզայնով: Այս հեռախոսն առաջատարների շարքում է իր արագության, երկարադիմացկուն մարտկոցի և բարձրորակ տեսախցիկի շնորհիվ:
    ԿՏԳ = 0.43
    Վարկանիշ = 4
     
    3 Google Nexus 4
       Անխափան աշխատանքով, լուսավոր ու հստակ դիսփլեյով և Android 4.2 հավելվածով աչքի ընկնող այս հեռախոսը լավագույն ընտրությունն է Android-ի սիրահարների համար: Չի կարելի թերագնահատել նաև Google Now-ի 12 սմ տրամագծով HD էկրանը:
    ԿՏԳ = 0.55
    Վարկանիշ = 3.5
     
    4 HTC One X
        HTC One X-ի ապշեցուցիչ HD դիսփլեյը և գերարագ տեսախցիկն այն հիմնական գործոններն են, որոնց շնորհիվ այս հեռախոսը դասվում է լավագույն Android հեռախոսների թվին: Երկարադիմացկուն մարտկոցով աչքի ընկնող այս հեռախոսի էկրանի տրամագիծը կազմում է 12 սմ:
    ԿՏԳ = 0.68
    Վարկանիշ = 4
     
    5 HTC Windows Phone 8X
       Վառ դիսփլեյով, շքեղ դիզայնով և երկարադիմացկուն մարտկոցով այս հեռախոսի մասին շատերն են երազում: Վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Motorola Droid RAZR Maxx HD-ի լիցքավորումը բավականացնում է 8 ժամ 13 րոպե:
    ԿՏԳ = 1.56
    Վարկանիշը = 4