Սպասարկման հեռախոսահամար:
+374 (77)10-41-48
8102 հոգի արդեն միացել են մեզ
Պատվիրել զանգ Տեխնիկական բաժին Հետադարձ կապ
» » » «Մեկ հայ, մեկ հոդված». հայկական Վիքիպեդիայում արշավը թափ է հավաքում

    «Մեկ հայ, մեկ հոդված». հայկական Վիքիպեդիայում արշավը թափ է հավաքում

          Հայաստանը որոշել է համախմբվել ու իր արժանի հատվածը գրավել աշխարհի ամենամեծ էլեկտրոնային հանրագիտարանում` Վիքիպեդիայում, ինչի համար էլ այս տարվանից կոչ է անում ամեն մի հայի գոնե մի հոդված գրել այդ մեծ հանրագիտարանում:

    «Մեկ հայ» մեկ հոդված Վիքիպեդիայումե արշավը մեկնարկել է այս տարվա մարտի 27-ին «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման համատեղ նախաձեռնությամբ:

    «Ճիշտն ասած` ոչ մի թիվ չենք նախանշել, քանի որ մեր գլխավոր նպատակը ոչ թե հոդվածների քանակն ավելացնելն է, այլ վիքի մշակույթը տարածելը, որպեսզի յուրաքանչյուրը ծանոթանա վիքի խմբագրական գործիքներին և որ իմանա` վիքիպեդիան կարելի է խմբագրել»,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի անդամ, կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Թարխանյանը:

    Այնուամենայնիվ, արշավի օգնությամբ հնարավոր է եղել անցյալ տարվա հոկտեմբերին առկա 90 հազար հայերեն հոդվածը դարձնել 134 հազար, իսկ էջերի քանակը` քննարկման էջերը, վերահղումները և այլն, 390 հազարից դարձել է 470 հազար:

    Նման արդյունքը կարճ ժամանակում հնարավոր է եղել արձանագրել նաև հեռուստաարշավի շնորհիվ, որին մասնակցում էին ոչ միայն գիտնականներ, այլև քաղաքական գործիչներ, գործարարներ, նախարարներ և անգամ Հայաստանում ու աշխարհում հանրահայտ հայ դերասաններ ու երգիչներ:

    «Շատ լավ հաջողություններ ունենք, քանի որ բազմաթիվ մարդիկ սկսեցին հետաքրքվել վիքիպեդիայով,- ասաց Թարխանյանը։ - Օրինակ՝ հոլովակում կոչ է արվում խմբագրելու վիքիպեդիան, գոնե մեկ հոդված գրել, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ բոլորն ունեն գրելու ջիղ և կարող են հանրագիտարանային հոդված գրել։ Սակայն յուրաքանչյուրը կարող է օգնել իր ձևով, օրինակ՝ թեկուզ որևէ հոդվածում որևէ վրիպակ գտնելու դեպքում այն ուղղելով»։

    Էլեկտրոնային հանրագիտարանի հայկական տարբերակը հասարակայնացնելու գործի առաջամարտիկը տեղեկացրեց, որ հոլովակներում արշավին միանալ խոստացողների մի մասն արդեն գրել է հոդվածներ, մնացածն էլ այլ կերպ է աջակցում. ,Օրինակ՝ պաշտպանության նախարարի աջակցությամբ վորքշոփեր են կազմակերպվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կազմի հետե։

    Հետաքրքիր է, որ «Մեկ հայ, մեկ հոդված» արշավին արդեն սկսել են միանալ հասարակ քաղաքացիները` իրար մարտահրավեր նետելով, ինչպես աշխարհում այս տարի լայնորեն տարածված ice bucket challenge-ի դեպքում է:

    Վիքիպեդիայի հայկական տարբերակը ստեղծվել է 2003 թվականին, սակայն, ինչպես ,ԱրմենիաՆաուինե ասաց տեղեկատվության անվտանգության ու մեդիա ոլորտի փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, այն երկար տարիներ ամենաթույլ զարգացած լեզվական բաժիններից էր Վիքիում.

    «Մի քանի տասնյակ էնտուզիաստների շնորհիվ դա կենդանացվեց և իրականում սկսեց շատ արագ աճել»։

    «Սակայն խնդիր կա մեծ համայնք ձևավորելու, քանի որ մի կողմից աճում է հոդվածների քանակը, սակայն մյուս կողմից՝ առ այսօր առկա են մի քանի կարևոր խնդիրներ․ մի շարք կարևոր թեմատիկ ոլորտներ շատ թույլ կամ գրեթե զարգացած չեն։ Բացի այդ, շատ հոդվածներ լիարժեք չեն, դանդաղ են թարմացվում և այլն»,- նշեց Մարտիրոսյանը։

    Ըստ փորձագետի` նման խնդիրները հնարավոր է լուծել միայն էլեկտրոնային հանրագիտարանում մեծ հայալեզու համայնք ձևավորելով, ու «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը պիտի փորձի հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավել գործընթացում.

    «Սա կօգնի նաև, որ շատերը իմանան մի կարևոր` խմբագրելու հնարավորության մասին և կներգրավվեն, կանգ չեն առնի մեկ հոդվածի վրա»։