Սպասարկման հեռախոսահամար:
+374 (77)10-41-48
8112 հոգի արդեն միացել են մեզ
Պատվիրել զանգ Տեխնիկական բաժին Հետադարձ կապ
» » » Հայաստանը բացում է իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում

    Հայաստանը բացում է իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում

        ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում` Սիլիկոնյան հովտում, բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

    Բացման արարողությանը հաջորդել է Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը, որը հնարավորություն կընձեռի ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:

    «Բազմաթիվ երկրներ, այդ թվում` զարգացած պետություններն այստեղ բացել են իրենց ներկայացուցչությունները, որովհետև Սիլիկոնյան հովտում ունենալ այդպիսի ներկայացուցչություն, նշանակում է ունենալ գործիք, որը մասնավոր հատվածին զարգացման հնարավորություն է տալիսե,- ասել է արարողությանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը:

    ,Հայաստանի համար դա առավել կարևոր է, քանի որ առանց Սիլիկոնյան հովտի հետ ամենօրյա կապի, հնարավոր չէ հետևել ժամանակակից զարգացումներին, իսկ արագ փոփոխվող աշխարհում մենք պարտավոր ենք իմանալ բոլոր թարմ նորությունները»,- ավելացրել է նա:

    Սարգսյանը նշել է, որ ստորագրվել է նաև Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր, որը նույնպես ՏՏ ոլորտի զարգացման գործում կարևորագույն քայլ է:

    Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորել է «Ինթել» ընկերության հետ հուշագրի տորագրումը, ինչի արդյունքում ընկերությունը մեր երկրում կբացի իր կենտրոնը: